Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

Քվեաթերթիկների տպագրությանը հետևել ցանկացողները պետք է տեղեկացնեն ԿԸՀ-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգային Ժողովի հունիսի 7-ի ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը տեղի կունենա «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ում, հասցե՝ Երևան, Արշակունյաց 2։ Տպագրության մեկնարկը կտրվի մայիսի 30-ին, ժամը 09։00-ից։ 

Ինքնասոսնձնվող դրոշմանիշների տեղամասային կենտրոնների հետ նույնականացված և անհրաժեշտ քանակով տպագրության աշխատանքները տեղի կունենան «ԷՅԷՄ-ՓԻՋԻ ԳՐՈՒՊ» տպարան ՍՊԸ-ում, Երևան, Բագրևանդի 82 հասցեում։ Տպագրության մեկնարկը կլինի մայիսի 30-ին, ժամը 09:00-ին։

Տպագրական աշխատանքների և տեղափոխման ընթացքին հետևել ցանկացողներին խնդրում են նախապես տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ տպագրատներում մուտքի թույլտվություն ապահովելու, ինչպես նաև տեղափոխման ժամանակացույցի մասին տեղեկություններ փոխանցելու համար հետևյալ հեռախոսահամարով՝ 010545359 հեռախոսահամարով։

Back to top button