Միջազգային

Ուկրաինայի նախագահը խնդրել է Ռուսաստանին փակել Ուկրաինայի հետ սահմանը

Ռկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանին կրկին մեղադրել է Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող հակամարտության համար և խնդրել փակել սահմանը. տեղեկացնում է gazeta.ru-ն` հղում անելով Agence France-Presse-ին:

«Խնդրում եմ, դադարեցրե՛ք կրակը: Խնդրում եմ, ազատ արձակեք պատանդներին: Խնդրում եմ զորքերը դուրս բերեք իմ տարածքից»,- հայտարարել է ուկրաինացի առաջնորդը՝ Ավստրալիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Խնդրում եմ, փակեք սահմանը: Ես խոստանում եմ, որ եթե սահմանը փակեք, մեկ, երկու, երեք շաբաթների ընթացքում Ուկրաինան կկայունանա և խաղաղություն կհաստատվի»,-ավելացրել է նա:

Կարդացեք նաև

Back to top button