Հասարակություն
Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղում է անձրև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի
ավտոճանապարհներին տեղում է անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն