
Մոսկվայի Բասմանի դատարանը 4 ամսով երկարացրել է գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը մինչեւ 2015- ի ապրիլի 19- ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նախաքննության ժամկետը երկարացվել է մինչեւ ապրիլի 28- ը։
Հայրապետյանին նաեւ արգելվել է լքել տան տարածքը, օգտվել հեռախոսից, այլ կապերից՝ ներառյալը ինտերնետը, ինչպես նաեւ շփվել այլ մարդկանց հետ՝ բացառությամբ ընտանիքի անդամների, քննիչների եւ փաստաբանների։
65- ամյա գործարարը մեղադրվում է «Բաշնեւտի» բաժնետտոմսերի վաճառքի գործով վատնումի եւ փողերի լվացման մեջ։




