ԿարևորՔաղաքական

Թրամփն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ լիովին աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական տեսլականը՝ ընդգծելով խաղաղության և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։

Թրամփը նշել է, որ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը դառնում է «ուժեղ, հարուստ և անվտանգ պետություն», իսկ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը նոր փուլ է մտնում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելել է Հայաստան, որտեղ քննարկվել են երկու երկրների համար կարևոր մի շարք նախաձեռնություններ և համաձայնագրեր։

Թրամփը նաև հայտարարել է, որ շուտով ԱՄՆ-ն և Հայաստանը կհաստատեն «Թրամփի ճանապարհ» նախագիծը, որը, ըստ նրա, նպատակ ունի նպաստել խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը Հարավային Կովկասում։ Նա ընդգծել է, որ նախագիծը կարող է նոր հնարավորություններ ստեղծել նաև ամերիկյան էներգետիկ ընկերությունների համար։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում՝ նշելով, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կարող են հասնել «մեծ բարձունքների»։

Կարդացեք նաև

Back to top button