Միջազգային

2014- ի տարվա մարդը՝ Էբոլայի դեմ պայքարող բժիշկներն են

Ամերիկյան «Թայմ» հանդեսը 2014 թ. տարվա մարդ է հայտարարել Էբոլա տենդի դեմ պայքարող բժիշկներին։ Այս տարվա 11 ամիսներին հիվանդությունը 6 հազար մարդու կյանք է խլել հիմնականում Գվինեայում, Սիերո Լեոնեում եւ Լիբերիայում։

«Թայմի» խմբագրությունն ընդգծում է, որ հիվանդության դեմ պայքարող բուժաշխատողներն իրենք են վտանգի տակ հայտնվել։ Հանդեսը ուշադրություն է հրավիրում նրանց անձնազոհության վրա, որոնք իրենց ջանքերի շնորհիվ մարդությանը ժամանակ են տալիս՝ հայտնաբերելու հիվանդության դեմ պատվաստանյութը։

Back to top button