
Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ մայիսի 27-28-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում:
Բարձր ջերմաստիճանով պայմանավորված, hնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես` Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում:
ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում` անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն:




