
լրացվել է ժամը 19։44- ին
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ դիտել Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի ստեղծագործությունների ընտրանին՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան և երևանյան շրջաններից. գեղանկար, քանդակ, գրաֆիկական աշխատանքներ և տարածանկարներ: Ցուցադրությունն ընդգրկում է երեսուն աշխատանք Երվանդ Քոչարի թանգարանից և մասնավոր հավաքածուներից:
19 23 թվականից ապրելով և ստեղծագործելով Ֆրանսիայում՝ 1936- ին Երվանդ Քոչարը հարազատներին տեսնելու նպատակով ժամանում է Հայաստան չպատկերացնելով, որ այստեղ անձնագրում դաջվելու է մեկընդմիշտ հայրենիքը չլքելու կնիքը: Սակայն խորհդային երկրում էլ արվեստագետը հավատարիմ է մնում իր ստեղծագործական մոտեցումներին եւ դրան զուգահեռ նպատակ հետապնդում հայրենիքում երիտասարդության շրջանում տարածել ավանգարդ մտածողությունը, գեղագիտական նոր սկզբունքները:
Անհայտ է, թե ինչքան ստեղծագործություններ են մնացել Փարիզում, սակայն ամեն անգամ մի նոր ստեղծագործություն հայտնաբերվում է: Գեղանկար, քանդակ, գրաֆիկական ստեղծագործություններ և տարածականկարներ. այս ոճերում է կազմակերպվել Հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված «Քոչար մատահրավեր ժամանակին» ցուցահանդեսը, որը Գաֆեսճյան արվեստի կենտրոնը միջթանգարանային համագործակցության շրջանակներում կազմակերպել էր Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ։
Ցուցահանդեսում ներկայացված են թե՛ Քոչարի թանգարանից և թե՛ մասնավոր հավաքածուներից 30 գլուխգործոց, որոնք ներկայացնում են փարիզյան և երևանյան շրջաններից աշխատանքներ։
Երվանդ Քոչարի ստեղծագործական ձեռքբերումներից է փարիզյան շրջանում ստեղծած նրա տարածական նկարչությունը, որն էլ արդի արվեստի մեծանուն նկարիչները դասել են ավանգարդ արվեստն արարողների շարքում, ասում է Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Քոչարը: Այս ցուցահանդեսին ներկայացվել էր նաև 1912 թվականին «Արտ Մոնակո էքսպո» ցուցահանդեսում գլխավոր մրցանակի արժանացած «Առաջին մեղսագործությունը»։
Լալան Քոչարի խոսքով՝ նման մրցանակի արժանանալը նշանակալի է, քանի որ այն տրվում է արվեստում մեծ ուղի անցած ստեղծագործություններին և որոնք մեծ ազդեցություն են թողնում կերպարվեստի զարգացման վրա։ Նշենք, որ դրան նախորդող տարիներին նույն մրցանակին է արժանացել նաև Պիկասոյի ստեղծագործությունները։
Այսօր երեկոյան ցուցահանդեսը դիտելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք՝ ցուցահանդեսին կից միջին և ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է նաև «Քաղաքն իմ մեջ» կրթական ծրագիրը, որն էլ հնարավորություն է ընձեռել ավելի քան 400 դպրոցականի ծանոթանալ Քոչարի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը։




