
Իրանի նախագահը հայտարարել է, որ նավթի գների անկումը քաղաքական դավադրության արդյունք է։ Հասան Ռոուհանին իր հայտարարության մեջ նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում նավթի շուկայում, ուղղված է Մերձավոր Արևեքլի և իսլամական աշխարհի երկների դեմ:
Պաշտոնական Թեհրանը ՕՊԵԿ-ից պահանջում է կրճատել նավթի արդյունահանումը՝ գինը կրկին բարձրացնելու նպատակով։




