ԿարևորՔաղաքական

ԹՐԻՓՓ-ը կարող է ստորագրվել առաջիկա շաբաթներին․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ-ին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին) վերաբերող միջպետական համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստորագրվի առաջիկա շաբաթներին։

Նրա խոսքով՝ փաստաթղթի տեքստն արդեն լիովին համաձայնեցված է, իսկ մնացած ընթացակարգերը տեխնիկական բնույթի են։

Միրզոյանը նշել է, որ նախաձեռնությունն արդեն անցել է հուշագրերի և մտադրությունների մասին հայտարարությունների փուլը՝ հասնելով ավելի բարձր կարգավիճակ ունեցող միջպետական համաձայնագրի մակարդակի։

ԱԳ նախարարի խոսքով՝ փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է, իսկ ստորագրումից հետո կսկսվի իրականացման համար անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերի, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ընկերության կանոնադրության մշակումը։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ զարգացումներին, թե՛ Հայաստանը, թե՛ ԱՄՆ-ը շարունակում են ակտիվորեն աշխատել նախաձեռնության առաջխաղացման ուղղությամբ՝ պահպանելով քաղաքական հանձնառությունը նախագծի իրականացման հարցում։

Կարդացեք նաև

Back to top button