Միջազգային

ԵՄ- ն Ռուսաստանից պահանջում է «Հարավային հոսք»- ից հրաժարվել պաշտոնապես

Եվրամիությունը Ռուսաստանից պահանջել է պաշտոնապես հրաժարվել «Հարավային հոսք»- ից: Կառույցի ղեկավարությունը համարում է, որ Վլադիմիր Պուտին՝ դեկտեմբերի 1- ին նախագիծը դադարեցնելու մասին հայտարարությունը պաշտոնական չէ, ուստի մասնակից երկրները մտադիր են պահանջել Ռուսաստանի իշխանություններից իրավիճակի պարզաբանում։

Հայտարարությունն ընդունվել է այսօր Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչի՝ Ավստրիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Իտալիայի, Ռումինիայի, Սլովենիայի և Խորվաթիայի էներգետիկայի նախարարների հետ հանդիպման արդյունքում։ «Ռոյթեր» գործակալության հաղորդմամբ՝ «Հարավային հոսք»- ի մասնակից երկրները միաժամանակ հույս են հայտնել, որ գազամուղը կարող է կառուցվել։

Կարդացեք նաև

Back to top button