ԿարևորՀասարակություն

Մինչև մայիսի 28-ը արգելվում է ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումն ու տեսանկարահանումը․ ՊՆ հայտարարությունը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում են։

«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ը անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։ Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։
Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»,- նշում են ՊՆ-ից։

Կարդացեք նաև

Back to top button