Քաղաքական

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է դիտորդական առաքելության դերն ու գործունեությունը տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման եւ կայունության ապահովման գործում:

ԱԺ փոխնախագահը պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը:

Ռուբեն Ռուբինյանն ու Սարգիս Խանդանյանը պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին: 

Կարդացեք նաև

Back to top button