Հասարակություն

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրն է

1950-ի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի ժամանակ պաշտոնապես որոշվել է դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր:

Դեկտեմբերի 10-ն ընտրվել է՝ ի պատիվ 1948-ի այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված և հռչակված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի: Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզուներով. աշխարհում որևէ այլ փաստաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով: Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

Back to top button