
Իսպանիայի Բիլբաո քաղաքում օրերս բացվել է առաջին Թումո կենտրոնը։ Բացման արարողությանը ներկա են եղել մի շարք հյուրեր, որոնց թվում էին Բիսկայայի փոխնախագահ Էլիզաբետե Էչանովեն և Բիլբաոյի քաղաքապետ Խուան Մարի Աբուրտոն, ինչպես նաև Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը և զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։
Թումո Բիլբաոն տեղակայված է 1909 թվականին կառուցված պատմական շենքում, որը նախկինում ծառայել է որպես գինու պահեստ, իսկ հետագայում վերածվել է Azkuna Zentroa մշակութային և համայնքային կենտրոնի՝ դիզայներ Ֆիլիպ Ստարկի նախագծի շնորհիվ։

Նոր Թումո կենտրոնը, որն իրականություն է դարձել La Caixa հիմնադրամի, Բիսկայայի մարզային խորհրդի և Բիլբաոյի քաղաքային խորհրդի հետ համագործակցության արդյունքում, կընդունի շաբաթական 1.000 ուսանող։ Պատանիները կուսումնասիրեն ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, երաժշտություն, լուսանկարչություն և ռոբոտաշինություն։
Թումոյից հայտնում են, որ կենտրոնի նպատակն է հոբելյանական՝ 15-րդ տարում, մինչև տարեվերջ 15 երկրում ունենալ 25 կենտրոն։




