Միջազգային

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան

Ռուսաստանի պետական ​​լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան, գրում է BBC-ին։

Խաղաղության առաքելությունների հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը զբաղվում է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերով։

Անցյալ դեկտեմբերին նա Մոսկվայում էր Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Նրանք ժամեր շարունակ խոսել են Պուտինի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր ուղիների մասին։

Ռուսաստան կատարած իր բազմաթիվ այցելությունների ընթացքում Ուիթքոֆն ասել է, որ ինքը «բարեկամությունն» ամրապնդել է Պուտինի հետ։

Կարդացեք նաև

Back to top button