ԿարևորՔաղաքական

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում կայացած «Քաղաքականության կիրարկում՝ ի նպաստ ընտանիքների բարօրության» միջոցառմանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Կոնգրեսում որպես հատուկ հյուր մասնակցել է Family Focused Treatment Association (FFTA) կազմակերպության «Քաղաքականության կիրարկում՝ ի նպաստ ընտանիքների բարօրության» միջոցառմանը, որի շրջանակում հանդիպում է ունեցել միջոցառման համակազմակերպիչ, FFTA-ի Հանրային քաղաքականության և նահանգային գործընկերությունների տնօրեն Տրևա Ջոնսոնի և ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքային զարգացման քարտուղարության Հյուսիսարևմտյան տարածաշրջանի ադմինիստրատոր Քրիս Պատերսոնի հետ։

Դեսպանությունից հայտնում են, որ ընդգծվել է երեխաների և ընտանիքների բարեկեցության ապահովման, համայնքային և պետական մակարդակներում խնամատարության ինստիտուտի առաջխաղացման կարևորությունը։ Անդրադարձ է արվել նաև ինստիտուտի զարգացման ուղղությամբ ՀՀ վարած քաղաքականությանը։

Կայացած միջոցառման շրջանակում FFTA Հանրային քաղաքականության ինստիտուտը համախմբել է պետական կառույցների ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների, փորձագետների և անհատների, ովքեր դիտարկել են խնամատարության ինստիտուտի զարգացման հեռանկարները, սահմանված առաջնահերթություններն ու դրանց գործնական իրականցման հնարավորությունները։

Կարդացեք նաև

Back to top button