Քաղաքական

ՌԴ պետդուման վաղը կքննարկի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը

Ռուսաստանի Պետդուման վաղը` դեկտեմբերի 10-ին կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը: Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այդ փաստաթուղթը: Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից պայմանագրի վավերացումից հետո Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ:

Նախատեսվում է, որ դա կլինի արդեն 2015 թվականի սկզբին: Փաստաթուղթը ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից:

Back to top button