Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը` Չինաստանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ նվագախումբը հրավեր է ստացել՝ մասնակցելու մայիսի 𝟮𝟯-ին կայանալիք Չենշան երաժշտական փառատոնին, որը Ասիայում անցկացվող ամենամեծ դասական երաժշտության փառատոնն է։

Համերգային ծրագրում առանցքային տեղ է գրավում Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը:

Նվագախմբի երկրորդ համերգը կկայանա մայիսի 𝟮𝟰-ին Ֆուջիանի մեծ թատրոնում։

Համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը:

Հյուրախաղերն անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button