Հասարակություն

Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Դեկտեմբերի 8-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Մ2 Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհի 358կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից։

Ճանապարհը միակողմանի երթևեկելի է: «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Back to top button