
Armenia in Eurovision-ը տեղեկացնում, թե ինչպես կարելի է այսօր՝ մայիսի 14-ին քվեարկել Հայաստանի օգտին՝ հրապարակելով երկրորդ կիսաեզրափակչում Հայաստանի պատվիրակ SIMÓN-ի օգտին քվեարկելու ուղեցույցը։
Մեր պատվիրակը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո: Շոուն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին (21:00 CET):
Անհրաժեշտ է 06 թիվն ուղարկել տվյալ երկրում գործող հատուկ կարճ համարին:
Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. քվեարկությունը հնարավոր է առցանց՝ esc.vote պաշտոնական կայքի միջոցով: Այս ձայները կհաշվարկվեն որպես մեկ միասնական երկրի քվե:





