Միջազգային
Հունգարիան ԵՄ- ին մեղադրում է սաբոտաժի մեջ
Հունգարիան Եվրամիությանը մեղադրում է «Հարավային հոսք» նախագիծը խափանելու մեջ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանտը հայտարարել է, որ իր երկրի նկատմամբ սաբոտաժ է իրականացվել։
«Եվրամիությունը բոլոր ջանքերը գործադրեց ծրագիրը խափանելու համար։ Բուդապեշտն այժմ դիտարկում է Ուկրաինայի շրջանցմամբ այլընտրանքային գազամուղի կառուցման հարցը՝ Հունգարիայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Օրբանը՝ միաժամանակ հիշատակելով Ադրբեջանի հետ իր երկրի լավ հարաբերությունների մասին։
«Հարավային հոսք» գազամուղից հրաժարվելու մասին Ռուսաստանի նախագահը հայտնել էր դեկտեմբերի մեկին՝ Անկարա այցի ժամանակ: