Միջազգային

Անցյալի անկայունությո՞ւն, թե՞ փոփոխությունների ուղի. բրիտանիանացիները՝ ընտրության առաջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բրիտանացի ժողովուրդը ակնկալում է, որ կառավարությունը կշարունակի երկրի բարեփոխման ուղղությամբ իր աշխատանքը։ Նրա խոսքով՝ ապրուստի ծախսերի կրճատումը, հիվանդանոցներում հերթերի նվազեցումն ու երկրի անվտանգության ապահովումը կառավարության առաջնահերթություններն են։

Սթարմերը նշել է, որ երկիրը կարևոր ընտրության առաջ է՝ վերադառնալ անցյալի քաոսին ու անկայունությա՞նը, թե՞ շարունակել ավելի ուժեղ և արդար պետություն կառուցելու ճանապարհը։ Վարչապետը վստահեցրել է, որ իր կառավարությունը կկատարի խոստացած փոփոխությունները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած վերջին քաղաքական անհաջողությանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակում է ուշադրությունը կենտրոնացնել խոստացած փոփոխությունների իրականացման վրա՝ երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները լուծելու համար։ Սթարմերը նշել է, որ պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար՝ ընդգծելով, որ այժմ առաջնահերթությունը սկսած աշխատանքը շարունակելն է։

Մեծ Բրիտանիայում անցկացված տեղական ընտրություններում Սթարմերի ղեկավարած լեյբորիստական կուսակցությունը լուրջ անհաջողություն է գրանցել։ Հատկապես ցավոտ էր Ուելսում անցկացված ընտրությունները։ Այստեղ լեյբորիստները կորցրել են տասնամյակների իրենց գերիշխանությունը՝ գրավելով միայն երրորդ տեղը։ «Փլայդ Քիմրի» (Plaid Cymru) կուսակցությունը հաղթել է ընտրություններում՝ դառնալով Ուելսի Ազգային ժողովի՝ Սենեդի ամենամեծ ուժը եւ ստանալով 43 մանդատ։ «Ռեֆորմ ՅՈւՔեյ» (Reform UK) կուսակցությունը ստացել է Սենեդի 34 մանդատ։

Կարդացեք նաև

Back to top button