Մշակույթ
Սամվել Մկրտչյանի հոգեհանգիստը՝ այսօր
Այսօր Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում կկայանա գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հոգեհանգիստը, իսկ վաղը Գյումրիում՝ հուղարկավորությունը: Հիշեցնենք` Սամվել Մկրտչյանը մահացել է դեկտեմբերի 7-ին` կյանքի 55-րդ տարում հիվանդության պատճառով:
Նա ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոցը, Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանել է բազմաթիվ գրքեր։ Նրա թարգմանական գործունեության պսակը Ջեյմս Ջոյսի Ուլիսիսի թարգմանությունն ու հրատարակումն էր՝ հայերենով: