Հասարակություն

Ստորագրահավաք՝ որպեսզի 2015 թ. ապրիլի 24 ին Google -ը ամբողջ աշխարհում ունենա այս տեսքը

Մեկնարկել է ստորագրահավաք  Change.org  կայքում, որտեղ կոչ է արվում Google -ին գլխավոր էջում փոփոխություն մտցնել՝ ստեղծելով doodle նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Հարգելի ընկերներ, հարգելի հայեր կոչ եմ անում բոլորիդ ստորագրել այս նյութի տակ:
Բավարար ձայներ հավաքելու դեպքում 2015 թ. ապրիլի 24 ին Google -ը ամբողջ աշխարհում կունենա այս տեսքը:
Ցեղասպանության օրը պայմանականորեն անցկացվում է ապրիլի 24-ին:
Այս օրը կլորացված թվով մոտավորապես 250 հայ մտավորականներ ձերբակալվեցին և սպանվեցին:Իսկ ամբողջ ցեղասպանության ժամանակ մոտավորապես 1.500.000 հայեր սպանվեցին: Սա է պատճառը,որ աշխարհը պետք է իրազեկ լինի Հայոց ցեղասպանության մասին», ասված է Change.org -ի  հայտարարության մեջ:

Հավելենք, որ «Google Doodle»-ը Google-ի հիշարժան լոգոների հավաքածուն է։ Google-ն իր Doodle-ների շարքը սկսել է 1998թ-ից։ Առաջին Doodle-ը նվիրված է եղել Burning Man Festival-ին, որն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ-ում։

Back to top button