
Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ:
6-րդ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են՝ հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի գրոսմայստեր Բրենդոն Ջեյքոբսոնը, գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն և ուզբեկ միջազգային վարպետ Մուխամմադզոխիդ Սույարովը, որոնք ունեն 5 միավոր:
Առաջատարների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, նա ունի 4.5 միավոր:
Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը ունի 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 3.5 միավոր:
7-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 17:30-ին:




