
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, Փարիզի վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել այսօր՝ 2026 թվականի մայիսի 7-ին:
Դատարանը բավարարել է 71-ամյա Սարկոզիի խնդրանքը՝ մեղմացնել պատժի պայմանները՝ հաշվի առնելով նրա տարիքը: Այս որոշմամբ Սարկոզին ազատվում է էլեկտրոնային թևնոց կրելու պարտավորությունից, որը նա պետք է կրեր վեց ամիս:
Որոշումը վերաբերում է Bygmalion PR գործակալության գործին, որը զբաղվել էր Սարկոզիի 2012 թվականի ընտրարշավով: Դատարանը որոշել էր, որ քաղաքական գործչի կուսակցությունը Bygmalion-ից ստացել է ավելի քան 18 միլիոն եվրո և չի ներառել պաշտոնական ծախսերում։ Սարկոզին դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման:
Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահն էր 2007-ից 2012 թվականներին և պետության առաջին նախկին ղեկավարն է, որը դատապարտվել է ազատազրկման։




