Հասարակություն

Yahoo Travel- ը խորհուրդ է տալիս հանգիստն անցկացնել Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղ,  Սոմալիլենդ, Մերձդնեստր. Yahoo Travel-ը խորհուրդ է տալիս ընթերցողներին հանգիստն անցկացնել փաստթացի գոյություն ունեցող, սակայն ՄԱԿ-ի կողմից չճանաչված հանրապետություններում:

Առաջատար որոնողական համակարգերից մեկը  հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ շրջան էր Ադրբեջանի կազմում, որի քաղաքացիները ԽՍՀՄ փլուզումից հետո քվեարկեցին հօգուտ անկախության, ինչի հետևանքով Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց:

Հաղթանակ տանելով պատերազմում և հրադադար կնքելով 1994 թվականին` Արցախն անկախ պետություն կերտեց և այսօր ճանաչված է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Մերձնդեստրի կողմից:

«Լեռնային Ղարաբաղը հայտնի է իր գեղատեսիլ լեռներով ու մշակութային ժառանգությամբ: Հինավուրց եկեղեցիները սփռված են երկրով մեկ: Ղարաբաղյան հյուրընկալությունը նույնպես շատ հայտնի է՝ մի զարմացեք, եթե հանկած հայտնվեք տեղի գյուղերից մեկում թթի օղով ու բաժակաճառերով սեղանի շուրջ: Երկշաբաթյա հետիոտն ուղևորություն կատարեք, վայելեք հինավուրց հայկական Շուշի քաղաքն ու Ղազանչեչոց եկեղեցին, բաց չթողնեք Գանձասարը, ինչը հայերենից թարգմանաբար նշանակում է գանձերի լեռ և IX դարում կառուցված Դադիվանքը»,-գրում է պարբերականը։

Հոդվածում ասվում է, որ պատերազմ քարոզող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է սպառնում զավթել Լեռնային Ղարաբաղը, ուստի խորհուրդ է տալիս չմոտենալ առաջնագծին, որտեղ դիպուկահարներ կան ու կարելի է նաև գերության մեջ հայտնվել։

Back to top button