ԿարևորՔաղաքական

ԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը (լրացված)

Ընդլայնված կազմով հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, հայտնել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հայաստան- ԵՄ առաջին համաժողովը որակապես նոր մակարդակի է բարձրացնում կողմերի հարաբերությունները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպման ժամանակ։

Ըստ վարչապետի, հարաբերություններն այնպիսի ծանրակշիռ օրակարգ են ձեւավորել, որ դրանք «կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել մեր գագաթնաժողովների մակարդակում»։

Խոսելով Հայասանում իրականացված բարեփոխումների մասին`Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք հնարավոր է եղել իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իսկ դրանց հետագա ընթացքի համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական ավելի մեծ ներդրում։

Այս առմոումով նա կարեւորել է ԵՄ հետ շարունակական համագործակցությունը։

Կարդացեք նաև

Back to top button