
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Հայաստանում դրամն արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով և նույն չափով էլ կառավարությունը պետք է հավասարակշռի մարդկանց իրական եկամուտները»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Եղիշե Թադևոսյանը, ով նաև կարծում է, որ պետական բոլոր մարմինները պետք է զբաղվեն խնդրի լուծման, որպեսզի նաև տնտեսվարողները մեծ վնասներ չկրեն: Սա արդեն տնետսությանը մեծ վնաս կհասցնի:
Թադևոդյանը չի բացառել, որ շատ կազմակերպություններ ապրանքների գները բարձրացրել են ոչ այնքան, որքան դրա իրական թանկացումն է: Սա Հայաստանում առկա մենաշնորհներով է բացատրել տնտեսագետը:




