ԿարևորՄիջազգային

Կրակոցներ Սպիտակ տան մոտ. զինված անձը սպանվել է

Նախօրեին Վաշինգտոնում զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտ եւ գնդակահարվել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախման ժամանակ, հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։ Այս ծառայությունն է ապահովում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը։

Կրակոցները տեղի են ունեցել ցերեկը`  Վաշինգտոնի հուշարձանի մոտակայքում։ Այնտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցկացնում էր փոքր բիզնեսին նվիրված միջոցառում։

Իրավապահները պատասխան կրակ են բացել եւ գնդակահարել կասկածյալին, հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայության փոխտնօրեն Մեթյու Քուինը՝ հավելելով, որ մեկ անցորդ վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունը կրակոցներից քիչ առաջ անցել է այդ տարածքով, սակայն ոչինչ չի վկայում, որ նա է եղել թիրախում»,- ասել է Քուինը։

Կարդացեք նաև

Back to top button