
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի ջութակահար, երաժիշտ մանկավարժ և հրատարակիչ Հենրիկ Սմբատյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Հարգելի պարոն Սմբատյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Բարձր գնահատանքի են արժանի անվանի ջութակահարի Ձեր գործունեությունը, երաժիշտ մանկավարժի և հրատարակչի Ձեր երկարամյա եռանդուն աշխատանքը: Մաղթում եմ Ձեզ երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:




