ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը մայիսի 9-ի շքերթից առաջ հայտարարել է միակողմանի հրադադարի մասին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ՝ Ռուսաստանը մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարի։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 8-9-ը կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի տոնի պատվին», — հայտարարել է պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ Մոսկվան նույնն է ակնկալում նաև Կիևից։

Ռուսական կողմը զգուշացրել է, որ Ուկրաինայի կողմից հրադադարի խախտման դեպքում, Ռուսաստանը հրթիռային հզոր հարված կհասցնի Կիևի կենտրոնին:

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը որոշումը բացատրել է «ընթացիկ օպերատիվ իրավիճակով»։

Կարդացեք նաև

Back to top button