
ԼՂՀ ՊԲ զորամասում զինծառայող Արթուր Մարգարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Մարգարյանը:




