
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զբոսանքից:
«Նախագահ Մակրոնի հետ մի քիչ քայլեցինք Երևանի Աբովյան փողոցում և Հանրապետության հրապարակում»,- գրել է վարչապետը:
Քաղաքացիները ծափողջույններով են դիմավորել Ֆրանսիայի նախագահին, մոտեցել նրան լուսանկարվելու համար և մակագրություն խնդրել նրանից:




