Միջազգային

Իրանն ԱՄՆ-ին նոր առաջարկ է փոխանցել, որով պատրաստակամություն է հայտնել մեկ ամսվա ընթացքում բանակցել և կարգավորել հարաբերությունները. Axios

Axios-ը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, հայտնել է, որ Թեհրանն ԱՄՆ-ին առաջարկում է ևս մեկ ամիս հատկացնել հարաբերությունների կարգավորման համար:

Axios-ի աղբյուրները նշել են, որ Վաշինգտոնն Իրանից ստացել է 14 կետից բաղկացած առաջարկ: Հոդվածում նշվում է, որ առաջարկին ծանոթ երկու աղբյուրների համաձայն, մեկ ամսվա վերջնաժամկետ է սահմանվում համաձայնագրի շուրջ բանակցությունների համար, որով «նախատեսվում է Հորմուզի նեղուցի բացում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում և Իրանում ու Լիբանանում պատերազմի վերջնական դադարեցում»:

Axios-ը նշում է, որ իրանական առաջարկի համաձայն, միայն նման գործարքի կնքումից հետո հնարավոր կլինի սկսվել ևս մեկ ամսվա բանակցություններ՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու փորձ կատարելու համար:

Ինչպես նախկինում հայտնել էր Fars News Agency-ն, Իրանը Պակիստանի միջոցով Միացյալ Նահանգներին է ներկայացրել 14 կետից բաղկացած առաջարկ, որը պարունակում էր համաձայնության հասնելու «ճանապարհային քարտեզ»: Այս փաստաթուղթը ներկայացվել է ի պատասխան ամերիկյան կողմի ավելի վաղ արված ինը կետից բաղկացած առաջարկի։

Կարդացեք նաև

Back to top button