Արշիլ Գորկու «Անվերնագիր» յուղամատիտ աբստրակտ ստեղծագործությունը Հայաստանի Ազգային պատկերասրահում է։ Գորկին այն նկարել է 1944 թ-ին։ ՀՀ կառավարությունը 31 միլիոն դրամով նկարը գնել է միջազգային աճուրդում և փոխանցել պատկերասրահին։
Գորկին սեփական դպրոց չստեղծեց, սակայն նրա ստեղծագործական ժառանգության շարունակականությունը հստակ տեսանելի է հայկական արվեստում։
Նա մինչև վերջ կրեց ցեղասպանության հոգեբանական ծանր ազդեցությունը՝ այն վերածելով իր արվեստի յուրատեսակ արտահայտչամիջոցի։




