
«Թուրքիան ուղղակի և անուղղակի կերպով աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին»,- Բեռլինում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը՝ հավելելով, որ Անկարան պատրաստ է աջակցել բոլոր այն լուծումներին, որոնք ընդունելի կլինեն երկու երկրի համար:
Իսմեթ Յըլմազը անվտանգության հարցերով բեռլինյան 13-րդ կոնֆերանսի ընթացքում ելույթի ժամանակ նշել է, որ Եվրոպան կանգնած է հարակից շրջաններում ահագնացող սպառնալիքների առաջ: Ըստ Յըլմազի՝ Թուրքիան, գտնվելով երեք աշխարհամասերը, երեք ծովերը, տարբեր մշակույթները միավորող աշխարհագրական դիրքում հետևում է բոլոր զարգացումներին:




