
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Իրանի ներկայացված նոր առաջարկից և պատրաստ չէ ընդունել այն։
Սպիտակ տանից հեռանալիս Թրամփը լրագրողներին ասել է. «Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց ես գոհ չեմ դրանից»: Նա նաև կասկած է հայտնել, թե արդյոք կողմերը երբևէ կհասնեն վերջնական համաձայնության:
Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Իրանը, Պակիստանի միջնորդությամբ, նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին։




