ԿարևորՄիջազգային

Իրանը նոր առաջարկ է փոխանցել ամերիկյան կողմին

Ուրբաթ օրն իրանական պետական ​​լրատվամիջոցները հայտարարել են, որ Իրանը, Պակիստանի միջնորդությամբ, նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին:

Հստակ չէ, թե ինչ է ներառում նոր առաջարկը, սակայն այդ լուրից հետո նավթի համաշխարհային գները, որոնք կտրուկ աճել էին Հորմուզի նեղուցի շրջափակումից հետո, անկում են գրանցել, հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տունը հրաժարվել է պատասխանել իրանական առաջարկի վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ չի մեկնաբանում փակ դիվանագիտական ​​բանակցությունները:

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի, Իրաքի և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ քննարկելով Իսլամական Հանրապետության վերջին «նախաձեռնությունները՝ պատերազմը դադարեցնելու համար»:

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի կեսերին և ավարտվել է անարդյունք: Այդ ժամանակվանից ի վեր բանակցությունները փակուղի են մտել. ԱՄՆ-ն շրջափակել է իրանական նավահանգիստները, իսկ Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը, որը ռազմական գործողություններից առաջ սպասարկում էր համաշխարհային նավթի և գազի առաքումների շուրջ 20%-ը։

Կարդացեք նաև

Back to top button