ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների արտգործնախարարներն այսօր համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ», նշված է Միացյալ նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Բազելում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների  խորհրդի նիստի ընթացքում:

«Նախագահների  մակարդակով 2014 թվականին տեղի ունեցած երեք հանդիպումները վերածնեցին հակամարտող կողմերի միջև շփման գլխավոր ուղին: Մենք ողջունում ենք Փարիզում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը հաջորդ տարի երկխոսությունն ինտենսիվ դարձնելու մասին: Եկել է տարաձայնությունները հաղթահարելու, վստահությունը վերականգնելու,  ստանձնած պարտավորությունները կատարելու  և հակամարտության կարգավորմանը նպաստող բանակցություններ սկսելու  ժամանակը»,- նշված է Մինսկի խմբի համանախագահող երկների արտգործնախարարների հայտարարության մեջ:

Դիվանագետներն ընդծել են, որ կողմերից ակնկալում են ճանաչում, որ համապարփակ համաձայնության համար հիմք են ծառայում այն սկզբուները, որոնք շարադրված են Ռուսաստանի, Միացյալ նահանգների և Ֆրանսիայի համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես  Փարիզի գագաթաժողովի ընթացքում քննարկվածները:

Համանախագահ երկները վերահաստատել են նաև կողմերի հետ սերտ համագործակցելու պատաստակամությունը՝ կայուն կարգավորման հասնելու և նոր՝ խաղաղ էջ բացելու նպատակով:Հայտարարության մեւ նաև նշվում է, որ նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռ է խոցվել: «Ողբերգությունից կարելի էր խուսափել», նշել են

Մինսկի խմբի համանախագահ երկների արտգործնախարարները այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ:

Back to top button