Միջազգային

Պուտին.«Կրեմլի հետ ուժի դիրքերից խոսելն անիմաստ է»

Ռուսաստանի նախագահն այսօր ամենամյա ուղերձ է հղել դաշնային խորհրդին: Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին Ռուսաստանի համար այս տարի առկա փորձություններում հաստատակամություն ցուցաբերելու համար՝ համերկրացիներին անվանելով հասուն ազգ:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը գործնականում ապացուցեց, որ կարող է պաշտպանել հայրենակիցներին, պատվով պայքարել արդարության համար: Պուտինն իր խոսքում Միացյալ նահանգներին մեղադրել է Ռուսաստանի հարևան երկների վրա ուղիղ ճնշում գործադրելու մեջ, ընդծել է, որ Կրեմլի հետ ուժի դիրքերից խոսելն անիմաստ է:

Դաշնության ղեկավարը նաև հայտնել է, որ սպառզինությունների մրցավազքի մեջ իր երկիրը ներքաշվել չի պատրաստվում: «Ռուսաստանը չի սառեցնի հարաբերությունները Միացյալ նահանգների ու Եվրոպայի հետ, սակայն առավել սերտ կհամագործակցի այլ մայրցամաքների հետ: «Ռուսաստանը բաց է աշխարհի բոլոր երկների համար՝ ներդրումներ կատարելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար», Դաշնային խորհրդին հղած ուղերձում ասել է Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք նաև

Back to top button