
Տուապսեի նավթավերամշակման գործարանում հրդեհը ամբողջությամբ մարվել է, հայտնել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը։ «Սա չափազանց ծանր աշխատանք էր։ Պատկերացնում եմ, թե որքան ուժ և ջանք է պահանջվել նման մասշտաբի հրդեհը մարելու համար՝ հաճախ կյանքի համար վտանգի պայմաններում»,- նշված է նրա հայտարարության մեջ։
Տուապսեի նավթավերամշակման գործարանում նոր հրդեհը բռնկվել էր ապրիլի 28-ի գիշերը՝ երեքշաբթի, ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով։ Գործարանի հարակից տներից տարհանվել էր 60 մարդ, այդ թվում՝ երեխաներ, որոնք տեղավորվել են Տուապսեի հյուրանոցներում։
Այս հրդեհը դարձել էր երրորդը ապրիլի կեսերից ի վեր։ Ապրիլի 16-ին Տուապսեում արտակարգ դրություն էր հայտարարվել ծովային տերմինալում առաջին հրդեհից հետո, երբ նավթամթերքները լցվել էին գետ։ Ապրիլի 20-ի գիշերը քաղաքը կրկին ենթարկվել էր ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման, ծովային նավահանգստում հրդեհ էր սկսվել։
Տես նաեւ՝ Տուապսեում այրվում է նավթավերամշակման գործարանը, դպրոցները փակվել են




