Հասարակություն

Ինչո՞ւ չէր ասվում, որ երեխաները կերել են նրբերշիկ

Լիանա Եղիազարյան
Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

 

 

Ինչպես է պատահում, որ մանկապարտեզներին պարբերաբար մատակարարվում է այնպիսի որակի սնունդ, որը տասնյակ երեխաների հիվանդանոց է հասցնում: Ովքեր են հիմնական պատասխանատուները: Առողջապահության նախարարությունը այստեղ վերահսկողության գործառույթ չունի, շեշտում է ոլորտի պատասխանատուն: Մանկապարտեզները Երեւանում քաղաքապետարանի հսկողության ներքո են գործում: «Սակայն պատկան մարմինները երբեք որևէ մանկապարտեզում ստուգայցերի ժամանակ ինչ-որ բան չեն հայտնաբերում, չնայած առկա բազմաթիվ խախտումներին»,-մտահոգվում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Դրան էլ իր մտահոգությունն են ավելացնում մանկաբույժները՝ ով է թույլատրել, որ երեխաներին նրբերշիկն տան:

Կարդացեք նաև

Back to top button