Միջազգային

Անկարան ռուսական գազի համար ավելի մեծ զեղչեր է ակնկալում, ասել է Չավուշօղլուն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Հռոմի պապի՝ հայ- թուրքական սահմանը բաց լինելու ցանկության մասին հայտարարությունը, որը հովվապետը արել էր Անկարայից մեկնելու ժամանակ։

«Դա ընդամենը Հռոմի պապի ցանկությունն է։ Մենք էլ ենք ցանկանում: Բայց այդ հարցում միայն Թուրքիան է քայլ կատարում: Մյուս կողմը ձայն չի հանում: Մեր մեկնած ձեռքն անպատասխան է մնում»,- ասել է Չավուշողլուն՝ ընդգծելով, որ ինքն էլ կցանկանար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գոլֆ խաղալ, երբ վերջինս «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովին մասնակցելու համար կմեկնի Թուրքիա:

Չավուշօղլուն նաև անդրադարձել է Անկարայում դեկտեմբերի մեկին ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածություններին էներգետիկ ոլորտում՝ ողջունելոբ թուրք սպառողի համար ռուսական կապույտ վառելիքի 6 տոկոս զեղչը, բայց և ընդգծել, որ թուրքական կողմը սակագնի ավելի մեծ իջեցում  է ակնկալում և այդ ուղղությամբ դեռ բանակացություններ են լինելու։

Կարդացեք նաև

Back to top button