ԿարևորՍպորտ

Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ են դուրս եկել կանանց գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրել է 102 կգ ու 106 կգ: Հրումում նա գլխավերևում է պահել 125 կգ:

Երկամարտի 231 կգ արդյունքով Տաթև Հակոբյանը ԵԱ-ում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանել է մարզակոշիկները, թողել դրանք մրցահարթակին` այդ կերպ ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը:

Կարդացեք նաև

Back to top button