
«Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցի այսօրվա կրակոցները տեղի են ունեցել նույն վայրում, որտեղ 1981 թվականին մահափորձ է եղել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ, գրում է BBC-ին։
1981 թվականի մարտի 30-ին զինված անձ Ջոն Հինքլի կրտսերը կրակ էր բացել Ռեյգանի վրա, երբ վերջինս ավարտել էր իր ելույթը և դուրս էր գալիս հյուրանոցից։ Նախագահը ծանր վիրավորվել էր, կոտրվել էր նրա կողոսկրը և վնասվել թոքը։ Նրան շտապ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից դուրս էր գրվել ապրիլի 11-ին։
Նույն միջադեպի ընթացքում վիրավորվել էին նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյմս Բրեդին, Գաղտնի ծառայության գործակալը և ոստիկանության աշխատակիցը։ Բրեդին ստացել էր ծանր գլխուղեղային վնասվածք և մնացել հաշմանդամ մինչև կյանքի վերջ՝ մահանալով 2014 թվականին։
Հարձակվողը հետագայում անմեղ էր ճանաչվել խելագարության հիմքով և երկար տարիներ պահվել էր հատուկ վերահսկողության տակ գտնվող հոգեբուժական հաստատությունում՝ մինչև 2016 թվականին ազատ արձակվելը։
Հյուրանոցի հարակից տարածքում մինչ օրս պահպանվում է հուշատախտակ, որը նշում է պատմական կրակոցների վայրը։
Սպիտակ տան թղթակիցների ճաշկերույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը կրկին ուշադրություն է հրավիրել անվտանգության հարցերի վրա։
Տես նաև՝
Կրակոցներ Սպիտակ տան թղթակիցների ճաշկերույթի ժամանակ․ կասկածյալը ձերբակալվել է




