ԿարևորՀասարակություն

Սիսիան համայնքի Աշոտավան, Հացավան, Թասիկ և Տոլորս բնակավայրերը կապահովվեն խմելու ջրով

Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով իրականացվում են Մուխուրթուրյան ջրատարից սնուցվող Սիսիան–Աշոտավան խմելու ջրատարի 4.3 կմ երկարությամբ վթարային հատվածի փոխարինման աշխատանքներ, հայտնում են Սիսիանի համայնքապետարանից։

«Աշխատանքների ավարտից հետո Սիսիան համայնքի Աշոտավան, Հացավան, Թասիկ և Տոլորս բնակավայրերը կապահովվեն որակյալ և անխափան խմելու ջրով»,-ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button