Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

«Լուսավոր Հայաստանը» ԿԸՀ-ում իր ներկայացուցիչ է նշանակել Դավիթ Խաժակյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հայտնում են, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ)  կուսակցությունը կունենա իր լիազոր ներկայացուցիչը։ Այդ պաշտոնում նշանակվել է կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։

Նա ԿԸՀ-ում կներկայացնի կուսակցությունը՝ հետևելով ընտրական գործընթացի ընթացքին և ապահովելով «Լուսավոր Հայաստանի» մասնակցությունը սահմանված ընթացակարգերի շրջանակում։

Միաժամանակ, կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, ընտրական շտաբի պետ է նշանակվել Գևորգ Գորգիսյանը։ Նա պատասխանատու կլինի նախընտրական գործընթացների կազմակերպման և համակարգման համար։

Back to top button