
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` ապրիլի 22- ին եւ վաղը գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4- 6, ապրիլի 23- 24-ի գիշերային ժամերին՝ 2- 4 աստիճանով։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կլինի +16 +18, երեկոյան` +12 +14, գիշերը` +6 +8։
Մայրաքաղաքում ամենատաք ապրիլի 22- ն արձանագրվել է 2021 թվականին` 29.0°C, ամենացուրտը` 1987 թվականին` — 2.4°C։




